National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.05.2015
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը եւ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Հարակից զեկույցներում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Թեւան Պողոսյանն ու Սուքիաս Ավետիսյանը մանրամասն ներկայացրել են հանձնաժողովներում համաձայնագրի շուրջ քննարկումները եւ դրական եզրակացությունները:

Պատգամավորները համաձայնագրի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները: Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ վարկային համաձայնագրի գաղափարն ընդունելի է, սակայն կա վերահսկողության հետ կապված խնդիր: Հրանտ Բագրատյանը անհանգստություն է արտահայտել վարկի վերադարձելիության կապակցությամբ: Միքայել Մելքումյանը կարեւորել է թափոնների օգտահանումը եւ վարկային միջոցների նպատակային օգտագործումը: Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցողին առաջարկել է ներկայացնել մանրամասն տեղեկանքներ համաձայնագրի վերաբերյալ: Նա կարեւորել է վարկային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության ապահովումը: Թեւան Պողոսյանը նշել է, որ ձեռնպահ է քվեարկելու, քանի դեռ չի ստացել իրեն մտահոգող հարցերի պատասխանը: Հեղինե Բիշարյանը բարձրացրել է իրեն մտահոգող հարցերը՝ անհանգստություն հայտնելով վարկային միջոցների տոկոսադրույքների կապակցությամբ: Նա կասկած է հայտնել վարկի օգտագործման արդյունավետության վերաբերյալ: Ըստ նրա՝ պետք է լինի կազմակերպություն, որը պատասխանատու լինի վարկի օգտագործման եւ վերադարձման համար: Հովհաննես Մարգարյանը եւս կարեւորել է վարկի արդյունավետ օգտագործումը եւ մտավախություն հայտնել աղբահանության համար վարձավճարի հնարավոր բարձրացման կապակցությամբ: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ համաձայնագրում կան անհստակություններ, նաեւ պարզ չէ, թե որքան է լինելու վարկի տոկոսադրույքը: Ըստ պատգամավորի՝ հիմնավորված չէ նաեւ համաձայնագրի հրատապությունը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ:

Խորհրդարանն սկսել է քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներկայացմամբ խորհրդարանն այնուհետեւ սկսել է քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը, ըստ ԱԺ կանոնակարգի, քննարկումից հետո ընդունվում է ի գիտություն:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է ՀՀ դատախազության գործունեության սկզբունքները՝ ընդգծելով, որ նրա գործունեության հիմքում ընկած է հատկապես պայքարը կոռուպցիայի, ոլորտում ոչ պրոֆեսիոնալ գործունեության եւ անպատժելիության դեմ: Ըստ հաղորդման՝ ՀՀ դատախազությունը 2014թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, հետաքննության եւ նախաքննության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, դատական ակտերի բողոքարկման, պետական շահերի պաշտպանության, պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաեւ դատախազական գործունեության կազմակերպման, մյուս? վերահսկողական-տեսչական, միջազգային համագործակցության, իրավական ապահովման ոլորտներում: Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց արդյունքները քննարկվել են դատախազության համապատասխան խորհրդակցություններում, եւ դրանց արդյունքների հիման վրա կազմված ու համապատասխան ակտերում ամրագրված կանխորոշումները կարեւոր նշանակություն են ունեցել դատախազական գործունեության կազմակերպման եւ դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության ապահովման, ինչպես նաեւ քրեական պետական քաղաքականության մշակման եւ իրականացման համար:

Մասնավորապես՝ 2014 թվականին 780-ով պակասել են հանցագործությունները մեր երկրում, սակայն աճել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Անհանգստացնող է հետաքննության մարմինների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ցածր որակն ու անարդյունավետությունը:

Գեւորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության գործունեության առաջնահերթություններից են՝ պայքարը կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալ գործունեության դեմ: Գլխավոր Դատախազը կարեւորել է դատախազների քաղաքական չեզոքությունը, անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը:

Գեւորգ Կոստանյանին հարցերով դիմելու համար հերթագրվել է մոտ 30 պատգամավոր: Հաղորդման քննարկումը կշարունակվի մայիսի 21-ի նիստում:



03.06.2024
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2023 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,067,172,500 դրամ: Աշխատակ...

03.06.2024
Քննարկվել են ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները
2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մ...

03.06.2024
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝...

03.06.2024
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս
2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրակ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.06.2024
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը ...

03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am